Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Հաղարծին գյուղում վարարած Աղստևը երկու տուն քշել-տարել է
Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին վարարած Աղստևը քշել-տարել է Նինա Մանուչարյանի և Մարիամ Ազիբեկյանի տները։Նինա Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում, Նինա Ազիբեկյանը՝ միայնակ, նա սոցիալապես վատ վիճակում էր, նրա տան ողջ գույքը, իր հագուստները վարարած գետը քշել-տարել է։ Նա գիշերվա ժամը 2-ին ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գևորգյանի տանը։ Առանց տան ու գույքի մնացած ընտանիքները անհապաղ օգնության կարիք ունեն»։