Երևանի ավագանին առաջարկում է քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Գևորգ Չաուշի, Շիրազի և Մազմանյան փողոցների հատման վայրում գտնվող հրապարակն անվանակոչել «Եգիպտոսի հրապարակ»:
Քաղաքապետարանի կայքում հրապարակվել է համապատասխան որոշման նախագիծը։
Նշվում է, որ առաջարկը արտգործնախարարությանն է։
«Առաջարկվել է Երևան քաղաքում Եգիպտոսի կամ Կահիրեի փողոց անվանակոչելու վերաբերյալ, ինչին զուգահեռ Կահիրեում կիրականացվի Հայաստանի կամ Երևանի անվանմամբ փողոցի անվանակոչություն:
Բացի այդ, ակնկալվող հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ընթացքում նախատեսվում է Երևան և Կահիրե քաղաքների միջև համագործակցության և քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրումը և անվանակոչություն»,- ասվում է հիմնավորման մեջ: