Հետևեք մեզ։

Այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ Սրբազան

17:38, 26 մայիս 2024
Այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին. Բագրատ Սրբազան

Այս հանրահավաքը ազդարարում է մեր շարժման՝ Սրբազան պայքարի երրորդ և վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումը ճշմարտության հաղթանակն է։ Այս մասին հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

«Ես գիտեմ, որ դուք անընդհատ որոշակիություն եք պահանջել, դուք անընդհատ պահանջել եք՝ կապված նոր կառավարության վարչապետի թեկնածուի և կառավարության մասին։ 

Ինչպես նշել եմ նախորդ անգամ՝ այդ թեկնածությունը պետք է լինի վերկուսակցական, պետք է ձևավորի անցումային կառավարությունը, որը կլինի հաշտության կառավարություն՝ բոլոր ունակիների կառավարությունը՝ իրենց մասնագիտական վաստակով, գիտելիքներով, արհեստավարժությամբ՝ հայրենատեր և աստվածասեր լինելով՝ հստակ ունենալով օրակարգային երեք ուղղություններ․

-ներքին հաշտության՝ հիմնված արդարության և արդարադատության վրա՝ մեր կյանքի ապաքինմամբ և զարգացմամբ պայմանավորված,

-արատքին հարաբերություններում առանց հակա-ների քաղաքականությամբ, իրավիճակի՝ ներկայիս վիճակով սառեցմամբ, որը չափազանց դժվար է, որովհետև այս պահին տեղեկատվության անսահմանափակ պակաս գոյություն ունի այս պահին․ ամեն գնով սառեցնել այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք,

- օրինակելի օրակարգի զարգացմամբ՝ այս իրավիճակից բխած՝ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը և ձգտելով խաղաղության՝ իրական, կայուն, արժանապատիվ և երկար ժամկետներով՝ ուժի սպառնալիքի վերացմամբ, մարդասիրական խնդիրների կարգավորմամբ, մեր գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձով պայմանավորված, հարկադրանքի որևէ կիրառման դադարեցմամբ, խաղաղության պայմանագրի շուրջ իրական՝ խորքային, արդար, կայուն, երկարաժամկետ խաղաղությանը միտված բանակցություններով՝ ներառյալ արցախցիների անվտանգ վերադարձի, անվտանգության և բոլոր իրավունքների պաշտպանության խնդիրները»,-ասաց նա: