Ես իմ հոգևոր հանգամանքի հետ չեմ կարող համատեղել վարչապետի թեկնածու լինելու պարագան։ Այդ պատճառով ես Վեհափառ Հայրապետին ներկայացնելով իրավիճակը խնդրել եմ իմ 30 ամյա հոգևոր ծառայությունը սառեցնել:
Սա անձնական որոշում է՝ հաշվի առնելով այն ամբողջ զոհաբերությունը, չակնկալիքը, որ ես պատրաստ եմ դնելու հայրենիքի՝ իմ սրբազան հայրենիքի, իմ պետության զոհասեղանին։
Այս մասին հանրահավաքին ասաց Բագրատ Սրբազանը:
«Ես անընդհատ ասել եմ, որ իմ հոգևոր հանգամանքը և կոչումը ավելին են, քան որևէ տեսակի պաշտոն։ Սա ուղղակիորեն այն պահանջված, պատասխանատու զոհաբերության զգացումն է, առանց որի մեր կյանքում ոչ մի բան չի կարող փոխվել։
Եվ հետևաբար՝ յուրաքանչյուր մարդ կոչված է իր զոհաբերությունն ունենալու այս շարժման մեջ՝ հաղթելու և ճշմարտության կողմը բարձրացնելու վճռականությամբ»,-ասաց նա: