Հետևեք մեզ։

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից և Ալավերդու ԲԿ-ում ծննդաբերել է, նրա և երեխայի վիճակը բավարար է

19:32, 26 մայիս 2024
39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից և Ալավերդու ԲԿ-ում ծննդաբերել է, նրա և երեխայի վիճակը բավարար է

ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է թարմացված տեղեկատվություն` արտակարգ իրավիճակով պայմանավորված.

39 շաբաթական հղին տարհանվել է Ախթալայից, այնուհետև Ալավերդու բժշկական կենտրոնից ընդառաջ  ուղարկված ամենագնացով տեղափոխվել բուժկենտրոն։ 

Կինը ծննդաբերել է,  մոր և երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

ԱՆ-ից հայտնում են, որ հեղեղված ամբուլատորիաներ չկան։ Որոշ   ամբուլատորիաներ հոսանքազրկված են։ Մարզերում առաջին օգնության պարագաներով  և դեղերով ապահովվածությունը բավարար է։