Տարածաշրջանում տեղացող հորդառատ անձրևը լուրջ վնաս է հասցրել նաև Վրաստանի Մառնեուլիի, Բոլնիսիի, Դմանիսիի և Թետրիսկարոյի շրջաններին։
Խրամ և Դեբետ գետերի վարարման հետևանքով 15 գյուղերի հետ կապը խզվել է։
Քվեմո-Քարթլիի նահանգապետ Գիորգի Դոխթուրիշվիլին հայտնել է, որ բնակչության տարհանումը սկսվել է գիշերը, իսկ Մառնեուլիում տարհանվել է ավելի քան 15 ընտանիք։