Հետևեք մեզ։

Դոհա-Դուբլին չվերթն իրականացնող ինքնաթիռում 12 մարդ է վիրավորվել

21:08, 26 մայիս 2024
Դոհա-Դուբլին չվերթն իրականացնող ինքնաթիռում 12 մարդ է վիրավորվել

«Qatar Airways» ավիաընկերության չվերթում 12 մարդ վիրավորվել է տուրբուլենտության հետեւանքով։ Ինքնաթիռը Դոհայից Դուբլին էր թռչում։

 

CNN-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի օդային տարածքում, սակայն թռիչքը շարունակվել է, և ինքնաթիռը վայրէջք է կատարել Դուբլինում՝ տեղական ժամանակով ժամը 13։00-ին, որտեղ մոբիլիզացվել են շտապօգնության խմբերը, այդ թվում՝ օդանավակայանի ոստիկանությունը և հրշեջ-փրկարարական ծառայությունները։ Միջադեպի հետեւանքով վիրավորվել են 6 ուղեւորներ եւ անձնակազմի 6 անդամներ։ 12 տուժածներից 8-ը տեղափոխվել են հիվանդանոց։