Հետևեք մեզ։

Սպասվում է անձրև, առանձին վայրերում կարկուտ և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

14:38, 17 ապրիլ 2023
Սպասվում է անձրև, առանձին վայրերում կարկուտ և ջերմաստիճանի նվազում․ առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-19-ն առանձին շրջաններում, 20-22-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևելյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում կնվազի 5-7 աստիճանով, 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում` 8-10 աստիճանով։

 

Երևան քաղաքում

Ապրիլի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին հնարավոր է, 20-22-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։