Հետևեք մեզ։

ԻՔՄ-ն հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել Սրբազանի հրավիրած հանրահավաքին

21:41, 26 մայիս 2024
ԻՔՄ-ն հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել Սրբազանի հրավիրած հանրահավաքին

Այսօր՝ մայիսի 26-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:12-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 23.100 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Նշվում է, որ հանրահավաքի որոշ մասնակիցներ եղել են հովանոցներով և այդ դեպքերում հաշվարկն արվել է՝ ենթադրելով, որ ամեն հովանոցի տակ կարող է լինել երկու հոգի: