Այսօր վաղ առավոտից Երևանի ողջ տարածքում վարչապետի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են։
Ոստիկանությունն արդեն իսկ հարցրել է բերման ենթարկել տասնյակ քաղաքացիների։
Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտի նախկին բժիշկ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել իր և երգիչ Արսեն Գրիգորյանի մասնակցությամբ՝ նշելով, որ իրենք բերման են ենթարկվել։
«Բերման ենթարկվածները. ամեն ինչ ընտիր է լինելու»,- գրել է նա։