ԱՄՆ իշխանությունները լիարժեք հասանելիություն են ունեցել Twitter-ի օգտատերերի անձնական հաղորդագրություններին։ Այս կարծիքը հաստատել է Իլոն Մասկը Fox News-ի հաղորդավար Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։ Հարցազրույցից մի հատված հրապարակվել է կիրակի օրը՝ Կարլսոնի թվիթերյան էջում։ Մասկի խոսքով՝ «պետական իշխանությունները կազմակերպել են լիարժեք մուտք դեպի այն ամենը, ինչ մատուցվում էր Twitter-ում»։
Մասկը նաև կարծիք է հայտնել, որ արհեստական ինտելեկտը վտանգավոր է և ունի «քաղաքակրթությունը ոչնչացնելու ներուժ»։ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին ձեռնարկատերը 44 միլիարդ դոլար արժողությամբ գործարք է կնքել Twitter-ը գնելու համար: Դրանից անմիջապես հետո նա աշխատանքից ազատել է ընկերության ղեկավարության մի շարք անդամների, այդ թվում՝ գործադիր տնօրեն Պարագ Ագրավալին և ֆինանսական տնօրեն Նեդ Սեգալին։ Ինչպես հետևում է ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի տվյալների բազայում տեղադրված փաստաթղթերից, Մասկը ցրել է նաև տնօրենների խորհուրդը և դարձել ընկերության միանձնյա ղեկավարը։