Հետևեք մեզ։

ՄԻՊ աշխատակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված բողոքի ակցիաներով և հավաքներով

10:17, 27 մայիս 2024
ՄԻՊ աշխատակազմը աշխատում է արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված բողոքի ակցիաներով և հավաքներով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները մայիսի 27-ի վաղ առավոտից արագ արձագանքման այցեր են իրականացնում Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: 

ՄԻՊ գրասենյակից հաղորդում են, որ ՄԻՊ աշխատակազմը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ պայմանավորված տեղի ունեցող բողոքի ակցիաներով և հավաքներով: Շարունակվում են ինչպես լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկումները, այնպես էլ ՄԻՊ աշխատակազմում ստացված ահազանգերի վերլուծությունը։