Հետևեք մեզ։

Լոռվա մարզում աղետի գոտում 4 հաստատված զոհ կա․ Գնել Սանոսյան

12:10, 27 մայիս 2024
Լոռվա մարզում աղետի գոտում 4 հաստատված զոհ կա․ Գնել Սանոսյան

Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Սանոսյանը նշել է, որ աղետի հետևանքով ընդհանուր առմամբ 17 կամուրջ է քանդվել։

Նշվել է, որ դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, առնվազն 5-6-ը խոշոր կամուրջներ են:

Հիշեցնենք, որ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 7 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։ Լոռու մարզի մի շարք բնակավայրերի մոտեցման ուղիները, մասնավորապես՝ կամուրջները վնասվել կամ հայտնվել են ջրի տակ։