Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար ոստիկանություն է բերվել անհնազանդության ակցիայի 273 մասնակից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից Երևանում մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաներ վարչապետի հրաժարականի պահանջով։ Արդեն իսկ մեկ ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանների կողմից բռնի ուժ կիրառելով ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին բերման ենթարկելու դեպքի առթիվ։