Հետևեք մեզ։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Փաշինյանի հետ կքննարկի ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական բանակցություններին

13:33, 17 ապրիլ 2023
ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը Փաշինյանի հետ կքննարկի ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական բանակցություններին
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնին Հայաստանում։
 
Ապրիլի 17-18-ի այցի ընթացքում պետքարտուղարի փոխտեղակալ Օլսոնը կհանդիպի ՀՀ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ՝ քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ փոխգործակցությունը և ԱՄՆ աջակցությունը հայ-ադրբեջանական դիվանագիտական բանակցություններին` միտված համընդգրկուն խաղաղության համաձայնագրին։

Վերլուծական

Ամենաընթերցվածները