Արցախի նախկին պետնախարար, ապօրինաբար Բաքվում ազատազրկված Ռուբեն Վարդանյանի կալանքը օրեր առաջ երկարաձգվել էր ևս 5 ամսով։
Դատարանի վերոնշյալ որոշման դեմ բողոք է ներկայացվել, իսկ Բաքվի վերաքննիչ դատարանը որոշել է մերժել կալանքի վերաբերյալ որոշման բողոքարկումն ու Սաբայիլ շրջանային դատարանի որոշումը թողնել ուժի մեջ, այն է՝ Ռուբեն Վարդանյանի աօպրինի կալանքի ժամկետը երկարացնել ևս 5 ամսով։