Հետևեք մեզ։

Անձամբ հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ․ Արամ Վարդևանյանը հաղորդման մեջ ներկայացրել է նաև ոստիկանների ինքնությունը

14:32, 27 մայիս 2024
Անձամբ հաղորդում եմ ներկայացրել գլխավոր դատախազին Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ․ Արամ Վարդևանյանը հաղորդման մեջ ներկայացրել է նաև ոստիկանների ինքնությունը

Օրենքի առջև հավասարություն սկզբունքի մնացորդ տարրերը կամ կպահպանվի, կամ կարձանագրվի, որ այն այլևս գոյություն չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Կոնկրետ ոստիկանների նկատմամբ պետք է հարուցվի հանրային քրեական հետապնդում, ի թիվս այլի՝ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ հատկանիշներով: Հարուցելու լիազորությունը Դատախազության տիրույթում է:

Որպեսզի հարց չհնչի արդյոք հաղորդում ներկայացվել է Աշոտ Սիմոնյանի նկատմամբ դեպքի առթիվ, թե ոչ, հստակ պատասխանում եմ հաղորդումը ներկայացրել եմ անձամբ: Հաղորդումը ներկայացրել եմ Գլխավոր դատախազին: Որպեսզի ժամանակ չկորսվի որոշ «ոստիկանների» ինքնության պարզման ուղղությամբ, դա ևս կատարվել է հաղորդման մեջ»: