Հարավային Կովկասում խաղաղությունը հանդիսանում է ընդհանուր նպատակ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցին։
«Մեր հագեցած երկկողմ օրակարգի, Հայաստանի կայունությանն աջակցելու և Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ծրագրի մասին մտքերի արդյունավետ փոխանակում ունեցա Արարատ Միրզոյանի հետ։
Տարածաշրջանային հարցերի վերաբերյալ վերահաստատեցի աջակցությունը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացին։ Մեր ընդհանուր նպատակը կայուն խաղաղությունն է Հարավային Կովկասում»,- նշվում է Բորելի գրառման մեջ։