Հետևեք մեզ։

Տղա՛ս, ժողովրդի դեմ այդքան ոստիկան ես հանել, դու նախկին ես, գործազուրկ ես․ Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

15:20, 27 մայիս 2024
Տղա՛ս, ժողովրդի դեմ այդքան ոստիկան ես հանել, դու նախկին ես, գործազուրկ ես․ Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ես միշտ ասել եմ, որ այս մարդիկ ոչ միայն մեզ են խաբում, այլև՝ իրենց, հիմա հասել ենք այն փուլին, որ սկսել են իրենց խաբել։

Այս մասին այսօր հայտարարեց Բագրատ Սրբազանը՝  անդրադառնալով իշխող ուժին և ասաց՝ սաիշխանության գործունեության վերջին փուլն է։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե նա հրաժարական կտա այն ժամանակ, երբ ժողովուրդը կպահանջի, Բագրատ Սրբազանն ասաց․ «Դու գործ չունես, դու գործազուրկ ես, դու արդեն նախկին ես, ո՞ւր գնաս քո գործին։ Տղա՛ս, դու նախկին ես, ժողովրդի դեմ էդքան ոստիկան հանելու պատճառով նաև»։

Տեսանյութը՝ այստեղ։