Հետևեք մեզ։

Մեր երկրում միանգամայն այլ իրավիճակ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը․ Ստեփան Դեմիրճյան

15:55, 17 ապրիլ 2023
Մեր երկրում միանգամայն այլ իրավիճակ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը․ Ստեփան Դեմիրճյան

Պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա կապակցությամբ հարազատներն ու քաղաքացիները հանգանքի տուրք են մատուցում նրա հիշատակին։

Լրագրողների հետ ճեպազրուցում Կարեն Դեմիրճյանի որդին, Ստեփան Դեմիրճյանն ասաց․ «Հոկտեմբերի 27-ը պետության ու ժողովրդի դեմ կատարված ծանրագույն հանցագործություն էր, մեր երկրում միանգամայն այլ իրավիճակ կլիներ, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը։ Ժողովուրդը մեծ հույսեր էր կապում «Միասնություն» դաշինքի հետ, հավատ, հույս էր ձևավորվել վաղվա օրվա նկատմամբ, սակայն այդ հավատը, հույսը  գնդակահարվեց հոկտեմբերի 27-ին»։

Հարցին, թե ինչպե՞ս է ինքը տեսնում Հայաստանի ապագան, Դեմիրճյանը պատասխանեց․ «Հայաստանի ապագան կախված է մեզնից։ Կարգախոս կա՝ ապագան կանխագուշակելու ամենաճիշտ ձևն ապագա ստեղծելն է»։