Հետևեք մեզ։

Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, պետք է այնտեղ գնան նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև․ Բագրատ Սրբազանը հայտնեց՝ գիշերը կմնան Սարդարապատի հուշահամալիրում

16:11, 27 մայիս 2024
Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, պետք է այնտեղ գնան նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև․ Բագրատ Սրբազանը հայտնեց՝ գիշերը կմնան Սարդարապատի հուշահամալիրում

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին տեղեկացրեց, որ ժամը 

18։00 կշարժվենք դեպի Սարդարապատի հուշահամալիր՝ մեքենաների շարասյունով։ Այս մասին հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ներկայացնելով շարժման հետագա գործողությունները։ 

Նա նշեց, որ այսօր ժամը 17։00-ից հավաքվելու են Շահումյան հրապարակում, իսկ այս գիշեր կմնան և վաղն առավոտյան ևս կլինեն Սարդարապատում։

«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, պետք է գնան այնտեղ (Սարդարապատի հուշահամալիր-խմբ․) նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,-ասաց նա։