Հետևեք մեզ։

«Ես որ չափից դուրս եկա, քո հետ շատ վատ բաներ կլնի»․ կարմիրբերետավորների հրամանատարը՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին

17:19, 27 մայիս 2024
«Ես որ չափից դուրս եկա, քո հետ շատ վատ բաներ կլնի»․ կարմիրբերետավորների հրամանատարը՝ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին

Այսօր Երևանի Խանջյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել կարմիրբերետավորների և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի միջև։


Կարմիրբերետավորներից մեկը՝ Ա․ Ո․ Ղազարյանը գոռալով դիմելով պատգամավորին՝ ասաց. «Մյուս անգամ իմ հետ «արա»-ով չխոսաս», ինչից հետո նա հարվածեց Գառնիկ Դանիելյանին: 


Պատգամավորն ասաց. «Էդ ո՞նց ա խոսում ինձ հետ: Ագրեսիվ չխոսաս ինձ հետ», ինչից հետո կարմիրբերետավորների հրամանատարը, դիմելով Դանիելյանին, ասաց․ Ես որ չափից դուրս եկա, քո հետ շատ վատ բաներ կլնի: Չափից դուրս չգաս: Եթե դուք ձեզ վատ պահեք, ձեզ հետ վատ բան կլինի, ով վատ պահի: Վատ կպահես, կտեսնես»։