Հետևեք մեզ։

Եթե մի բանը կարող ես բացատրել հիմարությամբ, պետք չի բացատրել դավադրությամբ. Վ. Մանուկյանը՝ ընդդիմություն-իշխանություն հնարավոր համագործակցության մասին (տեսանյութ)

16:01, 17 ապրիլ 2023
Եթե մի բանը կարող ես բացատրել հիմարությամբ, պետք չի բացատրել դավադրությամբ. Վ. Մանուկյանը՝ ընդդիմություն-իշխանություն հնարավոր համագործակցության մասին (տեսանյութ)

Եթե մի բանը կարող ես բացատրել հիմարությամբ, պետք չի բացատրել դավադրությամբ. Վ. Մանուկյանը՝ ընդդիմության և իշխանության հավանական ստվերային համագործակցության վերաբերյալ

Ափսոսում եմ, այն ժամանակ մենք պետք է կարողանայինք փոխել այս իշխանությունը: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ով նաև «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարն էր:

«Այս խեղկատակությունը չէր լինի՝ ընտրությունների գնալ և լեգիտիմացնել այս իշխանություններին: Հայրենիքի փրկության շարժումից հետո գնացին ընտրությունների, ես կողք կանգնեցի, Հայաստանը շատ մեծ հարված ստացավ այդ ընտրություններից»,- ասաց Մանուկյանը:

Թե ով էր մեղավոր, Մանուկյանը նշեց՝ չի կարող նշել մեղավոր.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ «եթե չգամ համաձայնության խորհրդարանի ընդդիմության հետ, չեմ գնա ընտրությունների», ինչ-որ իմաստով երկու կողմից ցանկություն եղել է ընտրությունների գնալու»:

Հարցին՝ հույս կամ շանս կա՞ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և ինչպիսի՞ն կլինի այդ ճանապարհը, Մանուկյանն ասաց.

«Իր իշխանության մնալը Հայաստանին տանում է վերջնական կործանում»:

Հարցին՝ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, ի՞նչ կարծիք ունի ընդդիմության գործունեության վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց. «Ես ընդդիմության քննադատությամբ չեմ զբաղվի, ամեն մեկն անում է այն, ինչ կարողանւմ է: Ես հիմա գործողություններ չեմ տեսնում, հանրահավաքները շատ գեղեցիկ էին, բայց ոչնչի չհասան»:

Դիտարկմանը, որ տեսակետներ կան, թե ընդդիմությունը Վազգեն Մանուկյանի անունն օգտագործեց՝ իր դեմքով ներկայանալու, բայց ոչինչ չստացվեց և հարցին՝ ի՞նչ կարող է ասել այս մասին, Մանուկյանն ասաց. «Շարժումը շարժում էր, օգտակար բան էր արվում, կիսատ մնաց, գնացին ընտրությունների»:

Կարծո՞ւմ է, արդյոք, որ ընդդիմությունը ստվերային համագործակցության է գնացել իշխանության հետ, Մանուկյանն ասաց. «Ժողովուրդն ամեն ինչՆ ուզում է բացատրել դավադրություններով, Նապոլեոնի խոսքերը բերեմ՝ եթե Մի բանը կարող ես բացատրել հիմարությամբ, պետք չի բացատրել դավադրությամբ»: