Հետևեք մեզ։

Ռուսաստանը օկուպացված Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն կբացի

19:11, 27 մայիս 2024
Ռուսաստանը օկուպացված Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն կբացի

Ռուսաստանը Ստեփանակերտում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն կբացի, նախապատրաստական ​​աշխատանքները կսկսվեն մոտ ապագայում։ Այդ մասին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության Միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ։

«Մեր երկկողմանի խնդիրներից կնշեի Խանքենդիում (Ստեփանակերտ-խմբ.) գլխավոր հյուպատոսության բացումը, նախատեսում ենք դրա համար նախապատրաստական ​​աշխատանքներ սկսել մոտ ապագայում և հույս ենք դնում ձեր աջակցության վրա»,- հանդիպման ժամանակ ասել է Կարասինը։

Նրա խոսքով՝ «իդեալական կլիներ, եթե գլխավոր հյուպատոսությունը բացվեր 2024 թվականին»։