«Նա ֆաշիստ է, ֆաշիստի հետ ի՞նչ քննարկենք։ Ասում է՝ վաղը Սարդարապատի հուշահամալիր կկարողանան գնալ միայն նրանք, ովքեր հայրենիք ունեն։ Ո՞վ ես դու, որ որոշես, թե Հայաստանում ով ունի հայրենիք, ով չունի։ Իր խոսքից ամենամեղմ օրինակն եմ բերում, ինչու՞ պետք է այդ մարդու հետ որևէ մեկը խոսի։ Լուսանկար է շրջանառվում, որտեղ հոգևորականը ինչ-որ երեկույթի է մասնակցում։ Ես չեմ քննադատում, նորմալ է, մարդ է։ Ես ավելի շուտ կառաջարկեի՝ նա ձեռքը առաջ չմեկնի, որ քաղաքացիները համբուրեն»,- այս մասին «Ազատության» եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը:
Մանրամասն` տեսանյութում.