Հետևեք մեզ։

Որոնք են աղետի գոտի հայտարարված համայնքները

04:18, 28 մայիս 2024
Որոնք են աղետի գոտի հայտարարված համայնքները

Կառավարությունը ներկայացրել է հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներում հայտարարված աղետի գոտիները և դրանց տարածքները։

 

Մասնավորապես դրանք են Թումանյան քաղաք. Ձորագետ և Վահագնաձոր գյուղեր, Ալավերդի քաղաք, Ախթալա քաղաք, Շամլուղ քաղաք, Ախթալա, Բենդիկ, Թեղուտ, Հաղպատ, Ճոճկան, Մեծ Այրում, Նեղոց, Շնող, Փոքր Այրում, Քարկոփ գյուղեր, Տաշիր քաղաք և Դաշտադեմ, Մեծավան, Նորաշեն, Սարատովկա գյուղեր, Ստեփանավան քաղաք, Ամրակից և Հոբարձի գյուղեր, Դիլիջան քաղաք և Հաղարծին գյուղ, Իջևան քաղաք, Աչաջուր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Լուսաձոր, Խաշթառակ գյուղեր, Այրում քաղաք, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան գյուղեր:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել, համաձայն որի`«Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի մի շարք համայնքներ հայտարարվել են աղետի գոտիներ: