Հետևեք մեզ։

Արգենտինայի վարչապետը հրաժարական է տվել. վարչապետ կնշանակվի ՆԳ նախարարը

09:36, 28 մայիս 2024
Արգենտինայի վարչապետը հրաժարական է տվել. վարչապետ կնշանակվի ՆԳ նախարարը

Արգենտինայի նախագահը փոխարինել է կաբինետի ղեկավարին՝ այդ պաշտոնը վստահելով ներքին գործերի նախարարին, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

 

«Նախագահի գրասենյակը հայտնում է, որ Նիկոլա Պոսեն հրաժարական է տվել Նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնից, վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Ներքին գործերի նախարարության ղեկավար Գիլերմո Ֆրանկոսը»,- ասված է հայտարարության մեջ։

Իր հերթին, La Nación թերթը հաղորդում է, որ վարչապետի հրաժարականի որոշումը «պայմանավորված է կառավարության առաջընթացի և նրան հանձնարարված խնդիրների չափանիշների և ակնկալիքների տարբերություններով»։