Միացյալ Նահանգները ողջունում է այն աշխատանքը, որը կատարվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար։
Այս մասին մայիսի 28-ի՝ Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ այդ երկրին ուղղված իր շնորհավորանքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։
Բլինկենը նշել է՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այդ ջանքերին, երկար հակամարտությունից հետո նոր էջ բացել և ավելի լավ ապագա կառուցել.
«Մենք լիովին հավատարիմ ենք այս նպատակին, որը կամրապնդի հարաբերությունները և տնտեսական օգուտ կբերի ողջ տարածաշրջանին»,- նշել է նա։