Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում։
Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը, 198 ձայն հավաքած Ղալիբաֆը մեկ տարով ընտրվել է 12-րդ խորհրդարանի (Իսլամական խորհրդի) նախագահ։
Խորհրդարանի նախագահի պաշտոնի մյուս թեկնածուները՝ Մուջթաբա Զուլնուրին և Մանուչոհր Մութաքին ստացել են համապատասխանաբար 60 և 5 ձայն։