Այսօր Թուրքիայում՝ Բեշթեփեում երկամսյա ընդմիջումից հետո տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի (ԱԽԽ) նիստը։ Հանդիպման առաջնահերթ օրակարգն է Թուրքիայի անդրսահմանային հակաահաբեկչական գործողությունները և Իսրայելի հարձակումները Պաղեստինում, հաղորդում է TRT Haber-ը։
Հանդիպմանը կքննարկվեն նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
ԱԱԽ նիստի սեղանին կլինեն նաև տարածաշրջանային և միջազգային այլ հարցեր, հատկապես Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացը, Իրանում զարգացումները և Հունաստանի հետ հարաբերությունները։