Իրանը Ռուսաստանից 500 մլն դոլարով 12 Մի-17 ուղղաթիռ կգնի։ Տեխնիկան կօգտագործվի Իրանի Կարմիր մահիկի ընկերության ծառայության համար։ Առաջին 4 ինքնաթիռները կմատակարարվեն մինչև 2025 թվականի մարտը։
Պայմանագիրը կնքվել է օդային աղետից անմիջապես հետո, որի հետևանքով զոհվել են Իրանի նախագահը, արտաքին գործերի նախարարության ղեկավարը և նրանց ուղեկցող անձինք։ Նրանց չվերթն իրականցվում էր ամերիկյան Bell-212 ուղղաթիռով, որը 45 տարի առաջ էր արտադրվել։