Հետևեք մեզ։

Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով

12:17, 28 մայիս 2024
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով

Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող Հրաչյա Պապինյանը:

 

«Ախթալան, հարակից 6 համայնքներով, կտրվել է արտաքին աշխարհից` հնարավոր բոլոր եղանակներով։ Բարդ խնդիրների առջև կկանգնեն նաև ալավերդցիները։

 

Բանն այն է, որ վնասված է գերեզմանատուն տանող կամրջի մի հատվածը և եթե թաղման կարիք լինի, ապա չի բացառվում, որ ասենք պապի կողքին, արդեն պատրաստած գերեզմանում  չկարողանան թաղել տատին, կամ հակառակը, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնելու սգատերերի համար»,- գրել է նա: