Հետևեք մեզ։

Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությունը

13:31, 28 մայիս 2024
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությունը

 

Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարինվալին: 

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

 

Նախարար Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը և նպատակները, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։