Հետևեք մեզ։

ԱԽ քարտուղարը և ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

16:47, 17 ապրիլ 2023
ԱԽ քարտուղարը և ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը

 

Ապրիլի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպական ու Եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկա Օլսոնին:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունների կայուն զարգացման դինամիկան՝ փաստելով վերջին շրջանում առավել ակտիվացած փոխայցերը: Քննարկվել են հայ-ամերիկյան համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը և մի շարք ոլորտներում համագործակցության հնարավոր հեռանկարները:

Կողմերը կարևորվել են հայ-ամերիկյան փոխգործակցության հետագա ամրապնդումը, նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության ապահովման համատեքստում: