Հետևեք մեզ։

ԵՄ-ն Վրաստանի դեմ հակաքայլեր է սահմանելու «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով

14:11, 28 մայիս 2024
ԵՄ-ն Վրաստանի դեմ հակաքայլեր է սահմանելու «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով

Հունիսին Եվրամիությունը կքննարկի «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով Վրաստանի դեմ հակաքայլերը և որոշումներ կկայացնի։

Այս մասին X-ի իր էջում արված գրառման մեջ ասել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեֆ Բորելը։ Նա նշել է, որ օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և կազդի Վրաստանի՝ դեպի ԵՄ ուղու վրա։

«Արտաքին ազդեցության մասին օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին։ Օրենքն ընդունվելու դեպքում կանդրադառնա Վրաստանի՝ դեպի ԵՄ ճանապարհի վրա։ Մենք կքննարկենք ԵՄ պատասխանը և որոշում կկայացնենք հունիսին արտգործնախարարների խորհրդում։

Հոկտեմբերի ընտրությունները փորձություն կլինեն Վրաստանի՝ ԵՄ-ի ապագայի նկատմամբ հավատարմության համար»,- ասել է Բորելը։