Ադրբեջանը կրկին մեղադրում է հայկական կողմին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզները չտրամադրելու մեջ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր տարածած տեղեկատվության մեջ նշում է, թե «այսօր Սիրխավանդ գյուղում ականի պայթյունի հետեւանքով ծանր վիրավորվել է 27-ամյա բանվորը, նրա ոտքը կտրվել»։
«Ականազերծման գործողությունները բախվում են բազմաթիվ մարտահրավերների, քանի որ Հայաստանը հրաժարվում է հանձնել ականների տեղակայման ճշգրիտ քարտեզները: Միջազգային հանրությունը պետք է մոբիլիզացնի իր ջանքերը՝ Ադրբեջանում ականների վտանգը վերացնելու համար»,-նշում են Բաքվից։