Հետևեք մեզ։

Անկախ և ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը պետք է մեզ առաջնորդի ժողովրդավար ՀՀ-ի զարգացման ճանապարհին. Արարատ Միրզոյան

14:37, 28 մայիս 2024
Անկախ և ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը պետք է մեզ առաջնորդի ժողովրդավար ՀՀ-ի զարգացման ճանապարհին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ իր ուղերձում նշել է.

«Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը: 

Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով:»