Կիրանցին հարակից բլուրներից մեկի վրա, կամուրջի հակառակ կողմում Ադրբեջանի դրոշ է տեղադրվել: Օրերս «Ազատություն» ռադիոկայանի տեսախցիկն այդ վայրում զինվորականների շարժ էր նկատել, բայց դրոշ չկար։
Քարտեզը ցույց է տալիս ադրբեջանական դրոշի գտնվելու մոտավոր վայրը։