Հետևեք մեզ։

Հայաստանի Հանրապետությունը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում. Նիկոլ Փաշինյանը՝ Սարդարապատում (տեսանյութ)

15:34, 28 մայիս 2024
Հայաստանի Հանրապետությունը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում. Նիկոլ Փաշինյանը՝ Սարդարապատում (տեսանյութ)

Մարդը ուզում է ապրել և ոչ տառապել, ուզում է վայելել կյանքը, և ոչ թե ճգնել, ուզում է լինել երջանիկ, ապրել խաղաղ և արժանապատիվ միջավայրում. այդ նպատակին պիտի ծառայի պետությունը՝ ՀՀ-ն, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն։ Այս մասին Սարդարապատի հուշահամալիրում իր ելույթում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում, այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է։

Եվ մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր ավետյաց երկրին, ավետյաց հանրապետությանը»,-ասել է նա։

 

Տեսանյութը՝ Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում։