Հետևեք մեզ։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտում է Ամենայն հայոց Հայրապետի դեմ իրականացված գործողությունները

16:28, 28 մայիս 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտում է Ամենայն հայոց Հայրապետի դեմ իրականացված գործողությունները
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտում է Ամենայն հայոց Հայրապետի դեմ իրականացված գործողությունները․
«Խստիվ դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի թիկնապահների և ոստիկանների կողմից՝ Ամենայն հայոց Հայրապետի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի դեմ Սարդարապատի հուշահամալիրում իրականացված գործողությունները։
ՀՀ Կառավարության ղեկավարը այդկերպ հերթական անգամ ի ցույց է դնում իր փոքրոգությունն ու ներքին վախերը՝ որպես հենարան ունենալով բացառապես ոստիկանական ուժերին։
Մենք մեր սատարումն ենք հայտնում Վեհափառ Հայրապետին ու նրա հետ գտնված հոգևոր հայրերին»։