Հետևեք մեզ։

Հղի կինը Ճոճկանից անտառով՝ մեծ դժվարություններ հաղթահարելով, հասել է Ալավերդու ԲԿ

16:35, 28 մայիս 2024
Հղի կինը Ճոճկանից անտառով՝ մեծ դժվարություններ հաղթահարելով, հասել է Ալավերդու ԲԿ

Ալավերդու ԲԿ ևս մեկ հղի է տեղափոխվել, նա անտառով է հասել Բժշկական Կենտրոն: Այս մասին հայտնում է Ալավերդու Բժշկական Կենտրոնը:

«Ալավերդու Բժշկական Կենտրոնում ներկա պահին հսկվում  է ևս մեկ հղի՝ Ճոճկան բնակավայրից: Մ. Հախվերդյանը նշում է, որ անտառով մեծ դժվարություններ հաղթահարելով հասել են ԲԿ: Նա սպասում է իր առաջնեկին»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ախթալա քաղաքից դժվարությամբ Ալավերդու ԲԿ տեղափոխված մեկ այլ յղի կին ծննդաբերել է: Պտղի շահերից ելնելով, անմիջապես կատարվել էր կեսարյան հատում, ծնվել է 3760 քաշով և 53 հասակով առողջ տղա։