ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է․
«Սիրելի ուսանողներ,
Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա։ Ձեզնից շատերը, տարբեր բուհերից, արդեն տեղում են և աջակցում են իրականացվող աշխատանքներին։ Ուսանողների նոր խմբեր տեղում կլինեն վաղը։ Մյուսներդ էլ, վստահ եմ, առաջիկա օրերին կմիանաք այդ կարևոր աշխատանքին»։