Ուկրաինայում միակ օրինական իշխանությունը Գերագույն Ռադան է և խորհրդարանի ղեկավարը։
Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Առաջինը, որ զեկուցվեց ինձ, այն է, որ Ուկրաինայի Սահմանադրությունը նախատեսում է լիազորությունների երկարաձգում, Ռադայի լիազորությունները երկարաձգվում են, և ոչինչ չի ասվում Ուկրաինայի նախագահի լիազորությունների երկարաձգման մասին։ Ուկրաինայի Սահմանադրության 111-րդ հոդվածով ռազմական դրության պայմաններում խորհրդարանի լիազորություններն ընդլայնվում են»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը հավելել է, որ ուկրաինական պետականությունը հիմնված է ոչ թե նախագահության, այլ խորհրդարանական հանրապետության գաղափարի վրա. «Լիովին տրամաբանական է, որ Սահմանադրությունը և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերը կառուցված են այս կերպ»։
ՌԴ նախագահն ասել է, որ Ուկրաինայում իշխանության լեգիտիմության հարցի վերջնական պատասխանը պետք է տա Ուկրաինայի քաղաքական և իրավական համակարգը, և «դա այնքան էլ դժվար չէ»։