Հետևեք մեզ։

Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին

18:09, 28 մայիս 2024
Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ․ Վրաստանի ԱԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին Առաջին հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին, հայ ժողովրդին, Կառավարությանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանին:
 
«Թող այս օրը ձեր ժողովրդի համար լցված լինի խաղաղությամբ, միասնականությամբ և բարգավաճմամբ: Մենք հանձնառու ենք մեր երկրների և ժողովուրդների միջև ռազմավարական գործընկերության և եզակի կապերի հետագա ամրապնդմանը»,- նշել է Դարչիաշվիլին: