Հետևեք մեզ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալը, չորս վարչության պետ արժանացել են պետական և բարձր պարգևների

18:50, 28 մայիս 2024
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալը, չորս վարչության պետ արժանացել են պետական և բարձր պարգևների
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալը, առանցքային չորս վարչության պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների։ Պարգևատրման արարողությունը կայացել է ՀՀ Նախագահի նստավայրում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
 
Մասնավորապես․
 
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ՝
 
1․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ շնորհվել է Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
 
2․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի ԱՍԼԱՆՅԱՆԻՆ շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,
 
3․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Լյուդվիգի ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,
 
4․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հարությունի ՎԱՐԴԱՆՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,
 
5․Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Վրեժի ՇԱՌՈՅԱՆԸ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով,
 
6․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Նորիկի ՍԱՀԱԿՅԱՆԸ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով։
 
7․ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի, օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Վոլոդիայի ԱՅՎԱԶՅԱՆԸ պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։