Երեկ Վրաստանի խորհրդարանում մեկնարկել էին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից դրված վետոյի հաղթահարման շուրջ քննարկումները։ Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում անդամների մեծամասնությունը կողմ էր քվեարկել վետոյի հաղթահարմանը։ Նախագահական վետոյի հաղթահարման հարցն այսօր քննարկվեց Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում։ Խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն։ Օրենքն ընդունվեց 84 ձայնով։
Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն. օրենքն ընդունվեց 84 ձայնով
19:09, 28 մայիս 2024