Հետևեք մեզ։

Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան

17:17, 28 մայիս 2024
Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայաստանի և մեր ժողովրդի ապագան վճռվում է այսօր։ Սարդարապատը պատմական բեկման գոյութենական ուղենիշն է, անտարակույս, բայց նրա դասն ու ոգին խիստ այժմեական են և բախտորոշ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ժառանգություն» կուսակցության խորհուրդը:

Հայտարարությունում նաև ասվում է. «Կամ այսօրվա խորհրդով միանում ենք ըստ էության և ամբողջանվեր՝ փրկելու հայոց հայրենիքը, քաղաքակրթությունը և պետականությունը, կամ կորցնում ենք համարյա ամեն ինչ՝ ինքնություն, ինքնիշխանություն, մեր վերջին արժանապատվությունն անգամ։

Մեր ժառանգությունը պատկանում է բոլորիս և, հանուն մեր իրավունքի ու ազգային շահի, պարտական ենք մեր սերունդների սրբազան պայքարն ի կատար ածել։ Առաջնորդ ու շարքային, մշակ ու զինվոր, հարթակ ու հրապարակ պետք է դառնան ՄԵԿ՝ գործելով բովանդակ ներդաշնակությամբ, համեստ, զգոն և անձնազոհաբար։ Միմիայն այսպես մեր երկիրն ու քաղաքացին կունենան վաղվա օր և ոչ երբեք՝ ի շրջանս յուր։
 
Սարդարապատն այսօր է և իրական՝ իր հաղթանակին սպասող։ Իսկ հիմա, հայրենակիցներ, ամեն մեկս իր բաժին դիրքում։ «Մայիս 28»-ը շնորհավոր»։
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները