«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը շարժվել է դեպի ՀՀ ՆԳՆ շենք։ Ավելի վաղ Սրբազանը հայտնել էր, որ պատրաստվում է գնալ ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու։
«Գնալու եմ Ներքին գործերի նախարարություն, որպեսզի բացատրություն ստանամ ամբողջ գործածի համար, հարցադրում անեմ՝ նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ իրեն են հրաման տալիս...
Ոստիկանությունը մեր երկրում իրեն օրենքից դուրս է դրել։ Եթե նրանք մեզ լակոտներ են անվանել, ուրեմն այդ բնութագիրը տվել են նաև իրենց տերերին, ովքեր 2018 թվականին նույնպես փողոց էին փակում»,– ասել էր Սրբազանը։
Նշենք, որ ցուցարարներին «լակոտ» անվանել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանապետ Աշոտ Հովհաննիսյանը։