Հետևեք մեզ։

ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետը այցելել է Բագրատ Սրբազանին

10:41, 29 մայիս 2024
ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետը այցելել է Բագրատ Սրբազանին

Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները դեռ ՆԳՆ շենքի դիմաց են։ Նրանց մոտ էր եկել ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյան։ Նա Բագրատ Սրբազանի հետ զրույցում ասաց, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։

Մարտիրոսյանը, սակայն, անդրադառնալով երեկ Սարդարապատում հոգևոր դասի և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպին, ասաց, թե Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի իրականացվում։