Հետևեք մեզ։

«Ոտքով մեքենային անիվներին խփելն ավելի մեծ մեղք չի, քան մարդկանց դռան դիմաց դագաղ դնելը», «Ես դրան չեմ կարող պատասխանել, դա չեմ ընդունում»․ Բագրատ Սրբազանի և ոստիկանապետի զրույցը

11:19, 29 մայիս 2024
«Ոտքով մեքենային անիվներին խփելն ավելի մեծ մեղք չի, քան մարդկանց դռան դիմաց դագաղ դնելը», «Ես դրան չեմ կարող պատասխանել, դա չեմ ընդունում»․ Բագրատ Սրբազանի և ոստիկանապետի զրույցը


Եթե դուք որևէ քայլ կձեռնարկեք, դուք գիտեք, բայց քաղաքացիներն իրավունք ունեն պատասխաններ պահանջելու երկու օրվա ընթացքում տեղի ունեցած գործողությունների վերաբերյալ։ Այս մասին ոստիկանապետ Աշոտ Հովհաննիսյանի հետ զրուցելիս՝ ասաց Բագրատ Սրբազանը։


«Բախման իմաստով՝ նախ ոչ ոքի չվախեցնեք, որևէ քայլ էլ իրականացնեք, մենք խաղաղ կանգնած ենք էստեղ»,-ասաց Սրբազանը։


Նա նշեց, որ խոսնակի ասածն այն մասին, թե Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի նշանակվել, իրենց չի բավարարել։


«Եթե ուզում եք բանական երկխոսություն, կանենք, ես պարզ բան եմ ասում, մեր շարժումը միտված է մեկ բանի, ինչ օրակարգ թելադրել ենք, դա էլ պահում ենք։ Ոտքով մեքենային անիվներին խփելն ավելի մեծ մեղք չի, քան մարդկանց դռան դիմաց դագաղ դնելը»,- ասաց Սրբազանը, ինչին ի պատասխան՝ Աշոտ Հովհաննիսյանն ասաց․ «Ես դրան չեմ կարող պատասխանել, դա չեմ ընդունում»։